Սեռական կյանք
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ սեռական թուլություն (էրեկցիայի խանգարում) է առաջանում, քանի որ ծխախոտի ծուխը նեղացնում է անոթները եւ խափանում սեռական օրգանների արյան մատակարարումը։
Սեռական թուլության առաջին նախանշանների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը։
Պարզվում է՝ սեռական թուլությունը, որպես կանոն, միանգամից ի հայտ չի գալիս։ Որոշ ժամանակ, կարծես, ամեն ինչ նորմալ է լինում, եւ տղամարդը նորմալ սեռական հարաբերություններ է ունենում։ Հետո մի անգամ կարող է վաղաժամ սերմնաժայթքում լինել, ուրիշ անգամ կարող է սերմ չլինել։ Մեկ օր էրեկցիան կարող է մինչեւ սեռական ակտի ավարտը չպահպանվել, մեկ այլ օր՝ անկանոն լինել։
Իհարկե, բոլոր այս խնդիրներին ցանկացած առողջ տղամարդ կարող է բախվել, սակայն, եթե նման դրվագները ժամանակ առ ժամանակ կրկնվում են, արժե մասնագետին դիմելու մասին մտածել։
Սեքսապաթոլոգի խոսքով. շատերն այս նախանշաններն անտեսում են՝ ամեն ինչ հոգնածությանը կամ տրամադրության անկմանը վերագրելով։ Երբեմն, երբ նման մարդիկ դիմում են մասնագետի, պարզվում է, որ նրանց խնդիրները սկսել են մեկ կամ նույնիսկ մի քանի տարի առաջ։
Ռուզաննա Ազատյանը նշել է նաեւ, որ ծխելը սեռական թուլության եւ այլ խնդիրների առաջացման միակ պատճառը չէ, եւ, իհարկե, անպայման չէ, որ ծխողները խնդիրներ ունենան, սակայն ապացուցված փաստ է, որ ծխելը մահաբեր ազդեցություն ունի թե՛ սրտի, թե՛ առնանդամի վրա։
Հիշեցնենք, որ «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը եւ Համահայկական երիտասարդական հիմնադրամը մեկնարկել են «Ծխախոտի եւ երկրորդային ծխի ազդեցությունը սեռական եւ վերարտադրողական առողջության վրա» ծրագիրը, որի հիմնական նպատակն է տեղեկատվություն տարածել այն մասին, թե ինչպես է ծխելն ազդում մարդու վերարտադրողական առողջության վրա եւ ինչ սեռական խնդիրներ այն կարող է առաջացնել։
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Noro77և,հավանաբար առկա է էրեկտիլ դիսֆունկցիա,որի պատճառները տարբեր են,սկսած հոգեբանականից ,մինչև լուրջ օրգանական խնդիրներ:Հոգեբանական պատճառներից կարող լինել նյարդային լարվածությունը,վախը,ինչպես նաև սթրեսը:Եթե կան նշված հոգեբանական պատճառները,ապա փորձեք ինքնուրույն հաղթահարել դրանք: Որոշ դեպքերում էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը օրգանական խնդիրներն են: Այս դեպքում հարկավոր է լուրջ մասնագիտական բուժում: Էրեկցիայի խանգարման ժամանակ կարելի է օգտագործել սիլդենաֆիլ պարունակող միջոցներ: Սակայն դա ունի ժամանակավոր էֆեկտ: Լիարժեք բուժման համար այնուամենայնիվ հարկավոր է դիմել նեղ մասնագետի:
Noro777
20.01.2016
Anna
19.01.2016
David
10.01.2016
Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի David, բարև Ձեզ: Էրեկցիայի խանգարման պատճառն այլ է: Պատճառ կարող են լինել հոգեբանական գործոնները, տարիքը, ոչ կանոնավոր սեռական կյանքը, որոշ դեպքերում նաև օրգանական խնդիրներլ: Եթե խնդիրն անհանգստացնող է, կարող եք դիմել սեքսոպաթոլոգի:
Tatevik
09.11.2015
Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
David
21.10.2015
Մեդ-Պրակտիկ
02.04.2015
Հարգելի Karen, բարև Ձեզ: Դուք Ձեր առաջին նամակում նշել եք, որ նման զգացողություն կա միայն սեռական հարաբերությունից հետո, սակայն այժմ նշում եք, որ կարմրություն և ծակծոցներ կան նաև սովորական ժամանակ, այս դեպքում իրավիճակը փոխվում է, և պետք է մտածել այլ խնդրի մասին: Կարմրածությունը կարող է բորբոքման կամ ինֆեկցիայի նշան լինել: Միանշանակ ասել, թե ինչ խնդիր է Ձեզ մոտ դժվար է: Հարկավոր է դիմել ուրոլոգի և մանրամասն հետազոտվել:
karen
31.03.2015
Մեդ-Պրակտիկ
30.03.2015
Հարգելի Karen, նման զգացողությունը ինչպես նշեցի կապված է հեշտոցի ոչ բավարար խոնավեցման հետ: Հարաբերությունից հետո շփման հետևանքվ նկատվում է կարմրություն և ծակծկոցներ: Փորձեք օգտագործել խոնավեցնող քսուքներ կամ լյուբրիգելեր, որոնք կարող եք ձեռք բերել դեղատներից:
karen
28.03.2015
Մեդ-Պրակտիկ
17.03.2015
Հարգելի Karen, նման խնդիր կարող է առաջանալ հարաբերության ժամանակ հեշտոցի ոչ բավարար խոնավեցման պատճառով: Փորձեք օգտագործել խոնավեցնող քսուքներ:
karen
11.03.2015
Մեդ-Պրակտիկ
27.01.2015
Հարգելի ARTUR,հավանաբար առկա է էրեկտիլ դիսֆունկցիա:Պատճառները տարբեր են` սկսած հոգեբանականից մինչև լուրջ օրգանական խնդիրներ,կարևոր դեր ունի նաև տարիքը: Էրէկտիլ դիսֆունկցիան բուժելու համար կան բազմաթիվ միջոցներ:Դրանց որոշ մասը ունեն միայն ժամանակավոր էֆեկտ և խնդիրըը ամբողջությամբ չեն վերացնում,օրինակ սիլդենաֆիլ պարունակողները: Կան միջոցներ,որոնք լիարժեք բուժում են խնդիրը,և որոնք միայն բժշկի նշանակմամբ կարելի է ընդունել: Նշենք նաև ,որ նշված միջոցները ունեն հակացուցումներ: Հարկավոր է դիմել սեքսոպաթոլոգի կոնսուլտացիայի,պատճառները պարզելու և լիարժեք բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի ALINA, խռմփոցը կարող է լինել տարբեր պատճառներով, օրինակ՝ քթի խոռոչում ադենոիդների, քթի թեք միջնապատի, ըմպանում որևէ գոյացության և այլն: Ինչ վերաբերում է քնկոտությանը, ապա հնարավոր է՝ կապված է մասնագիտության հետ, ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածության հետ: Կարող եք դիմել նյարդաբանի, պարզելու համար՝ կա՞ որևէ խնդիր, թե՝ ոչ: Իսկ ինչ վերաբերում է սեռական կյանքին, ապա հնարավոր է պատճառն ավելի շատ հոգեբանական է:
Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի ANI, ինչ վերաբերվում է ամուսնուն,ապա հնարավոր է ոչ մի խնդիր էլ չկա և դա ընդամենը օրգանիզմի առանձնահատկություն է,ոչ թէ ցանկության բացակայություն:Իսկ ինչ վերաբերվում է Ձեզ,ապա հնարավոր է դուք սեքսուալ տիպով ավելի ուժեղ եք, որի հետևանքով էլ բավարարված չեք զգում: Եթե խնդիրը անհանգստացնող է, կարող եք դիմել նեղ մասնագետի:
ARTUR
11.01.2015
ALLA
14.12.2014
ANI
14.12.2014
Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Hendo, կարծում ենք Ձեզ կօգնի հոդվածը, որի հղումը ստորև է.
www.med-practic.com/arm/610/17318/article.more.html
Ստորև նաև հեղինակի՝ բժշկի անհատական էջն է, ում հետ կարող եք կապ հաստատել՝ ստանալու խորհրդատվություն.
https://www.med-practic.com/arm/1557/profile.html
hendo
24.10.2014
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն